Նոր դպրոց Նախակրթարան

Nare

This slideshow requires JavaScript.

Նարեն է բլբլում

ինչպես լողացնել երեխային

Digitec

Ատամների խնամքը

Մեկ տարեկան առողջ երեխան կարող է արդեն չորսից ութ ատամ ունենալ, իսկ որոշ երեխաներ կարող են ընդհանրապես չունենալ: Երեք տարեկանում երեխան քսան կաթնատամ է ունենում:

Կաթնատամները երեխայի առողջության համար նույնքան կարևոր են, որքան հիմնական ատամները: Եթե կաթնատամը ժամանակից շուտ է ընկնում, հարևան ատամները կարող են թեքվել և հետագայում խանգարել հիմնական ատամի աճին: Երբ ատամները թեքվում են, խախտվում է կանոնավոր ատամնադրվածքը և հետագայում մասնագետի միջամտության կարիք է զգացվում:

Եթե ատամները ճիշտ չեն մաքրվում, դրանց վրա սննդի մնացորդի, մանրէների և թքի նստածք է հայտնվում: Երբ մանրէները ռեակցիայի մեջ են մտնում սննդի մնացորդների հետ, բերանի մեջ թթուներ են առաջանում: Թթուն քայքայում է ատամների էմալը, առաջանում են փոքր անցքեր, որից ատամը սկսում է փչանալ: Ատամի մածուկներից շատերը ֆտոր են պարունակում, իսկ որոշ վայրերում խմելու ջրի մեջ ֆտոր են ավելացնում: Ֆտոր պարունակող մածուկներ օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցել ատամնաբույժի կամ մանկաբույժի հետ, քանի որ ֆտորի ավելցուկից ատամի էմալի վրա բծեր են առաջանում: Կան մանկական ատամնամածուկներ` ֆտորի քիչ պարունակությամբ. չէ որ երեխաները մածուկի բավական մեծ քանակություն  կուլ տալու սովորություն ունեն: Բժիշկը խորհուրդ կտա, թե որ մածուկն է հարմար Ձեր երեխայի համար:

Մաքրում ենք ատամները:

Առաջին կաթնատամները ծկթելուց հետո պետք է երեխային վարժեցնել ատամները լվանալուն: Երբ երեխան շատ փոքր է, նրան նստեցրեք Ձեր ծնկին, այնպես, որ նա գլխով հենվի Ձեր կրծքին, կամ կանգնեք երեխայի թիկունքում, որպեսզի նա մի քիչ թեքի գլուխը: Երեխայի ատամները մաքրեք փափուկ խոզանակով, ատամի մածուկից պետք է վերցնել շատ քիչ` ոլոռի չափ: Շարժումները պետք է շրջանաձև լինեն, ատամները պետք է մաքրել և ներսի,  և դրսի կողմից: Բերանը կարելի է չողողել ջրով, այլ պարզապես խնդրել փոքրիկին, որ թքի:

Եթե երեխան չի թողնում ատամները մաքրել, Ձեր մատի վրա մի կտոր մառլյա փաթաթեք, մի քիչ մածուկ քսեք և մաքրեք փոքրիկի ատամները: Շատ երեխաներ դժվարանում են ինքնուրույն մաքրել ատամները: Նրանք այդ հարցում “վարպետանում” են ավելի մեծ տարիքում:

Ատամներ – կարելի է և չի կարելի

  • Փոքրիկի ատամները պետք է օրական երկու անգամ մաքրել` առավոտյան և քնելուց առաջ:
  • Երեխայի ատամները լվանալուց և պառկեցնելուց հետո նրան ուտելու խմելու ոչ մի բան մի տվեք, հատկապես քաղցրավենիք կամ քաղցր ըմպելիք:
  • Քաղցրավենիքի պիտակներն ուշադիր կարդացեք:
  • Քաղցր ուտելուց հետո երեխայի բերանը ողողեք կամ ջուր տվեք խմելու:
  • Խորհուրդ չի տրվում երեխային ծծակ տալ, հատկապես` ծծակը թաթախել քաղցր օշարակի մեջ:
  • Երեխային շշով քաղցր ըմպելիք տալն անթույլատրելի է:
  • Երկու տարեկանում երեխան առաջին անգամ պետք է այցելի ատամնաբույժին:

Նկարչություն մատերով

Մատերով նկարչությունը հետոզոտությունների առարկա է: Այն ունի պարզ կառուցվածք և այդ պատճառով համապատասխանում է յուրաքանչյուր տարիքի երեխաների համար, դուք նույնպես կարող եք միանալ երեխային և անկասկած կստանաք մեծագույն հաճույք, անցկացնելով այդ ժամանակը երեխայի հետ:

Նյութերի հավաքածուն բավականին  պարզ է և կգտնվի յուրաքանչյուր տան մեջ: Երեխային տրվում է թուղթ, ջրաներկ և ջուր, նկարը պետք է նկարել մատերով, ժամանակը և տևողությունը ընտրում եք դուք, նկարի թեման նույնպես ազատ է:

Արդյունքները մեկնաբանելու ժամանակ հաշվի առեք այնպիսի գործոններ ինչպիսիք են`ընդհանուր վարքը, ժամանակի տեղաբաշխումը, տարածքի օգտագործումը, գույնը և շարժումները, նկարի ռիթմը և այլն:

Առաջին հերթին ուշադրություն դարձրեք երեխայի ներգրավմանը գործընթացի մեջ: Եթե երեխան իրեն հեռու է պահում աշխատանքից դա կարող է վկայել շրջակա միջավայրի նկատմամբ նրա թշնամական վերաբերմունքի մասին, ուշադրության կամ դժգոհության:

Նկարչության վրա ծախսված ժամանակը վկայում է երեխայի ներգրավման աստիճանի մասին: Հետևեք կատարում է նա դադարներ, թե ոչ, հեշտությամբ է նրա մոտ ստացվում, թե ոչ, հաճույքով է նա նկարում մատերով, թե որոշ ժամանկ անց թողնում է ամեն ինչ և սկսում իր առօրյա խաղերով խաղալ: Կարճատև հետաքրքրությունը կարող է վկայել ինչպես զարգացման շեղումների մասին այնպես էլ նորմալ լինել, եթե խոսքը գնում 3-4 տարեկան երեխաների մասին:

Բավականացնու՞մ է նրան թուղթը, թե ոչ: Եթե երեխան թղթի վրայի նախշերը շարունակում է սեղանին կամ այլ իրերի վրա կամ նույնիսկ իր վրա, ապա նրա վարքի մեջ առկա է ագրեսիան, … և անզսպվածությունը: Եվ հակառակը`եթե նկարը քիչ տեղ է գրավում դա վկայում է անհանգստության մասին:

Ինչ վերաբերվում է գոււյնին, ապա ուշադրություն դարձրեք այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են տարիքը, կրթական մակարդակը և համաձայնեցված վերլուծությունը: Մինչև 3 տարեկան երեխաները նախընտրում են օգտագործել մեկ վառ գույն, 3-10 տարեկան`հաճախ միջանկյալ գույներ, խառնելով հիմնական գույները, 10 տարեկանից հետո երեխաները նախընտրում են ավելի իրականին մոտ գույներ: Նմանատիպ իրավիճակ է նաև կրթական գործոնի հետ`դպրոցականները ընտրում են այնպիսի գույներ, որոնք հանդիպել են կյանքում, օրինակ`ջուրը նրանք պատկերում են կապույտ կամ երկրագույն, տերևները կանաչ, հողը շագանակագույն և այլն: Մինչ դպրոցական տարիքի երեխաները կարող են ներկայացնել ձեզ օրինակ կարմիր շուն, մանուշակագույն ծառ կամ սև խոտ:

Նաև ուշադրություն դարձրեք բծերին: Հաճախ կրկնվող ուղղահայաց բծերը վկայում են կպչուն ցանկութոյւնների մասին, իսկ ահա հորիզոնական բծերը`ինքնապաշտպանության անհրաժեշտության: Այն կողմը, որից երեխան սկսում է բծերը վկայում է փոքրիկի ի ծնե ձախլիկության կամ աջլիկության մասին: Անկյունային բծերը ագրեսիայի նշան են, իսկ զիգզագաձև`անվճռականության: Եթե հաճախ օգտագործվում են կարճ բծեր, ապա երեխան խթանող է, երկար`նա հեշտ է վերահսկվում:

Եթե երեխան ներկը ուժեղ սեղմում է թղթին ապա նա լի է էներգիայով, իսկ այն երեխաները, որոնք նախընտրում են թեթևակի կպնել թղթին ենթարկվում են վախերի և անվճռական են:

Ուշադրություն դարձնելով նկարին պետք է հաշվի առնել նաև երեխայի մեկնաբանությունը նկարի և ընթացքի վերաբերյալ: Տարիքը նույնպես շատ մեծ նշանակություն ունի`մինչև 3 տարեկան երեխաները հավանաբար անհասկանալի նախշեր կպատկերեն, իսկ ավելի մեծ երեխաները նախընտրում են իրենց ցանկությունները և մտքերը պատկերել: Ավելորդ չի լինի երեխային հարցնել`իր կարծիքով նա ինչ է պատկերել:

Հետևեք երեխայի շարժումներին`լարված են, թե ոչ, իր կողմից են պատկերում, թե դեպի իրեն, դա կօգնի պարզել երեխան էքստրավերտ է, թե ինտրովերտ: Եթե երեխան ճանկռում կամ պատռում է թուղթը, դա վկայում է ագրեսիայի մասին, լղոզում կամ կեղտոտում`զգայնության մասին: Ուշադրություն դարձրեք այս շարժումների կրկնողությանը: Եթե նմանատիպ շարժումները հաճախակի են, ապա դա նրա ինքնությունն է: Եթե երեխան նկարչության ընթացքը սկսում է թուղթը ապտակելով իսկ վերջացնում ճանգռելով, հավանաբար դա երեխայի ներկա վիճակի արտացոլումն է, երեխան հաճույք է ստանում ընթացքից:

Ձմեռ Մեդիաօլիմպիադա

Ատամհատիկ

Բեթհովեն

Վիվալդի